...

Հիմա ավելի ազատ ու բազմազան են փառաբանում Նիկոլին

Հիմա ավելի ազատ ու բազմազան են փառաբանում Նիկոլին

«Այսօր Հայաստանի Հանրապետության հեռուստատեսային եթերն ազատ է և բազմազան, ինչն աննախադեպ է մեր երկրի պատմության համար», Հեռուստատեսության աշխատողի օրվա առթիվ հղած իր ուղերձում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այն, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ամեն ինչն է «աննախադեպ»՝ հասկանալի է, բայց հլը մի րոպե։ Նախկինների օրոք Հ1-ը գիշեր-ցերեկ փառաբանում էր օրվա իշխանություններին՝ հիմա նույնն է անում, նախկինների օրոք «Ա1+» հեռուստաընկերությունը հռչակվեց «ծույլիկ» ու եթերազրկվեց՝ Նիկոլի օրոք նույնպես «ծույլիկ» հռչակվեց ու առ այսօր եթերազուրկ է, բա ի՞նչն է փոխվել։

Փոխվել է այն, որ այսօր «արմատական ընդդիմություն» Քոչարյանն ու դաշնակները հեռուստաեթեր ունեն։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև եթե «արմատական ընդդիմությունը» նրանք չլինեին, Նիկոլին չէր հաջողվի պահպանել իշխանությունը։ Այնպես որ, Նիկոլին մնար՝ հաճույքով նրանց հեռուստաալիքները կֆինանսավորեր։ Թե ինչու՝ հարցրեք բոլոր այն աղջիկներին, որոնք անպայման ուզում են իրենցից գեշ ընկերուհի ունենալ։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   385 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ