...

Հիմա էլ գյուղ է շինում

Հիմա էլ գյուղ է շինում

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարել է, թե «առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ըստ էության նոր գյուղ ենք կառուցելու»։ 

Հասկացա՞ք։ Այսինքն՝ ՀՀ ներկա տարածքում գտնվող մոտ 950 գյուղերը հեչ էլ Հայաստանի պատմության ընթացքում չեն կառուցվել։ Կամ էլ՝ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի պատմությունը սկսվում է 2018-ից, այսինքն՝ իր թավշյա, ոչ բռնի «քյալլագյոզությունից», իսկ մինչ այդ ոչ Հայաստան է եղել, ոչ պատմություն։

Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է լինելու Նիկոլի օրոք կառուցվելիք «ըստ էության նոր գյուղը»։ Չկարծեք, թե տեխնիկական կանեփի պլանտացիաների կողքին՝ խելացի գոմերում, յոնջա ուտող գառները դինջացնող թան են արտադրելու, գյուղի կառավարումն էլ իրականացնելու է Ավինյանի գրասենյակը՝ բջջային հավելվածների միջոցով։ Չէ, ամեն ինչ լինելու է հին հայկական ձևով։ Ուղղակի կապալառուն է նոր լինելու։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3007 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ