...

Հիմա խաղաղությո՞ւն է, թե՞ պատերազմ

Հիմա խաղաղությո՞ւն է, թե՞ պատերազմ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ «մենք պետք է միակամ լինենք և սովորենք գազատարի փակ վիճակում ապրել», ասել է. «Պատերազմ է, պա-տե-րազմ է»:

«ՉԻ». Չի կարող պատահել: Ի՞նչ պատերազմ: Ընդամենը մի քանի օր առաջ իշխանությունները հայտարարում էին, թե խաղաղության հարցում Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են: Հիմա էլ ասում են՝ պատերազմ է: 

Ընդ որում՝ ասողը Հովիկ Աղազարյանն է, որը 2 օր առաջ անձամբ ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանցիք երախտամոռ եղան ու տեսեք, թե ոնց են իրենց շնորհակալությունը հայտնում պատգամավորին:

Դե ինչ, եթե պատերազմ է, հայտարարեք, որ մենք պետք է միակամ լինենք և սովորենք պատերազմի վիճակում ապրել: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1077 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ