Ստրասբուրգում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այսօր ես վերջնականապես որոշում եմ կայացրել. դուք գիտեք, որ ես սաղմոսներ գիտեմ անգիր, բայց այսօր վերջնական որոշում եմ կայացրել, որ պետք է ժամանակ տրամադրեմ առակացի առաջինը սովորելու համար:
Դա այն է, որը Մեսրոպ Մաշտոցը թարգմանել է, բայց ես գրաբարով չեմ անգիր սովորելու, այլ աշխարհաբարով։ Մենք պետք է հասկանանք՝ ինչի՞ է Մեսրոպ Մաշտոցը հենց դրանից սկսել, գուցե որովհետեւ այն ժամանակվանից մինչեւ հիմա մեր պրոբլեմը նույնն է, որ մենք խնդիր ունենք հասկանալու մեր միջավայրը, հասկանալու մեզ»:
«ՉԻ». 6-րդ պալատում երկու հոգի վիճում են:
- Ես աշխարհի ամենահոգեկանն եմ:
- Կարա՞ս ապացուցես:
- Ես կարող եմ տասը հոգու տեղ մտածել:
- Է, ես էլ կարամ տասը հոգու տեղ մտածել:
- Բայց ես կարող եմ նորմալ ձևանալ:
- Իսկ ես կարամ հոգեկան ձևանալ:
Մի խոսքով, ժողովուրդ ջան... ջան, ջաններդ յուղեք: Ինչ-որ մեկը որոշել է, ընդ որում՝ վերջնականապես, մեզ ինչ-որ բան ապացուցել: Տեսնենք, տեսնենք՝ նորմա՞լ է ձևանալու, թե՞ ոնց:
Բայց էն 6-րդ պալատի զրույցը, որ ներկայացրեցինք, ասենք ձեզ՝ տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի ու Նապոլեոն Բոնապարտի միջև, 2018-2025 թվականներն ընկած ժամանակահատվածում: