...

Հորս արև

Հորս արև

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նախագիծ են բերել՝ պարտավորեցնելով ստորագրել պատգամավորի երդման տեքստի տակ:

Նախագծի հիմնավորումներից մեկն այն է, որ որոշ պատգամավորներ հրաժարվել են երդման տակ ստորագրել, մասնավորապես՝ Իշխան Սաղաթելյանը, որն այս առթիվ պարզաբանել է. «21 տարի առաջ, երբ ես որոշում կայացրի անդամագրվել Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, ես այդ ժամանակ կատարել եմ իմ կյանքի ամենակարևոր երդումը։ Երդվել եմ պատվովս և հայրենիքովս, իմ բոլոր ուժերով, եթե հարկ լինի նաև կյանքիս գնով ծառայել Հայաստանի և հայ ժողովրդի ազատագրության դատին։ Սա է իմ քաղաքական գործունեության մեկնարկը և ուղենիշը»։

«ՉԻ». Չէ, հույս կա, որ այս ծանր իրավիճակից կարող ենք դուրս գալ: Ադրբեջանը երեկ ինչ-որ բաներ-մաներ էր հայտարարել Զանգեզուրի միջանցքի մասին, դե, մերոնք էլ արժանի պատասխան են տվել՝ խորհրդարանում ներկայացնելով պատգամավորի երդվելը «աբիզալովկա» դարձնելու նախագիծը: Ամենակարևոր հարցն է դա, հենց ընդունվեց, բոլոր խնդիրները հերթով կլուծվեն:

Մնում է տեսնել, թե ինչպես է Իշխան Սաղաթելյանը երդման տեքստի տակ ստորագրելու: Ինքն արդեն երդվել է ՀՅԴ Սահմանադրության տակ, իսկ դաշնակցական սահմանադրությունը վերպետական փաստաթուղթ է, այն ծալած ունի միջազգային բոլոր կոնվենցիաները, ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները՝ միասին վերցրած: Եթե ՀՅԴ կանոններով ահաբեկչությունը թույլատրվում է, իսկ ՀՀ Սահմանադրությամբ՝ ոչ, ուրեմն ՀՅԴ օրենքներն են գործում: Այսօր, երեկ և հավիտեանս հավիտյան: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   404 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ