...

Հովհարային Էդմոնի իրավիճակը

Հովհարային Էդմոնի իրավիճակը

Էդմոն Մարուքյանը, որը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանին անվանել էր «կապիտուլյացիա ստորագրած առաջնորդ», իսկ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն ստանալուց հետո «ճշտել», որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հեչ էլ կապիտուլյացիա չէր, իրեն քննադատողներին մի թեթև կշտամբել է, թե նրանք «իրավիճակային քաղաքական հայտարարությունները չեն տարբերում թշնամական ագիտացիայից»։

Այսինքն՝ 2020-ի նոյեմբերի 12-ին ինքն ընդամենը «իրավիճակային քաղաքական հայտարարություն» էր արել։ Իրավիճակն էր այդպիսին․ Նիկոլը բունկերում էր, Արարատ Միրզոյանին ծեծել էին, ինքն էլ, հասկանում եք, ինքնապաշտպանական բնազդով․․․ 

Համ էլ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ի՞նչ կապիտուլյացիա։ Նիկոլ Փաշինյանն ընդամենը «իրավիճակային փաստաթուղթ» է ստորագրել։ Այդ պահին իրավիճակն այդպիսին էր՝ ստորագրել է։ Հիմա էլ իրավիճակային խաղաղության դարաշրջան է բացում, իրավիճակային նշաձող է իջեցնում, մի խոսքով՝ իրավիճակային երկիր է ղեկավարում։ Իրավիճակը փոխվեց՝ էլ չի ղեկավարի։ Էդմոնն էլ հպարտ-հպարտ կհայտարարի, թե գիտե՞ք ինչ, էն որ ասում էի՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չի, դա իրավիճակային հայտարարություն էր։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1523 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ