...

Հուդայի Ավետարան, գլուխ ՔՊ

Հուդայի Ավետարան, գլուխ ՔՊ

․․․Եվ եղաւ, որ Ժողովարանի մէջ ամէնայն ՔՊ-ականք ասպատակեցին և գանահարեցին զընդդիմութիւնս հալածական, և հայհոյախօսեցին, և իրենց ետևի ոտքերով քացի էին տալիս, զի նորանք, որպէս պատգամաւորք, անձէռնմխելի էին, բայց բնաւ ոչ անոտնմխելի։ Ամէն։ Եվ այդպէս էին անում, որ հաճելի երևան իրէնց տիրօջ առաջին, զորս հետևեր նորանց իր հնարամտութեամբ, որ եբրայերեն օնլայն կօչուի։ Ապա և ծէծեցին զԳեղամն վտիտ և փոքրամարմին, և քաշքշեցին սորան, և հանդերձները պօկեցին, և գէտնատարած եղավ զԱրծուիկն ճախրաթև, և հրոսակներից մէկը շիշը նէտեց, և իր մերձավորի ճակատին դիպաւ, և ամէնքը տէսան, որ բարի է։ Ամէն։

․․․Եվ դարձեալ եղաւ, որ առավոտեան, հրամանավն պղծաբերան և ժահրաբարոյ, ամէնայն ծպտեալ ԱԱԾ-ականք, ՊՊԾ-ականք, բոսորագոյն և սև բերէտավորք Տաճարը շրջապատեցին, և կամեին ներխուժել, զի ասուած էր, թէ պիտի ամէնքին խուզարկեն, և նորանց վեղարների ու սքեմների ծալքերի մեջ կանաչավուն զանգուած գտնեն, որին յունարէն ձեռագրերում «պլան» են ասում, և նորանք, որ չհնազանդուեն՝ նորանց համար կլինի լացը և ատամների կրճտոցը, իսկ նորանք, որ կհնազանդուեն՝ իրենց 30 արծաթը կստանան օրվա փոխարժեքավն։ Ապա և ամէնքի համար մէղադրանք պիտի կարդայ զդատախազն մէղմաբարոյ և գէղեցկատէս, որ կատարուի մարգարեութիւնը, թե ահա խաչի համար հալածուեցինք, և ամէնայն հակառակութիւն սատանայիցն է։ Ամէն։ Եվ Տաճարի մէջ բնաւ մէկը չկամեր հակառակուել, և միայն Տաճարի պատերի երկայնքով սխտորի գլուխներ կախուեցին, և նորանց վրայ ասէղներ տնկուեցին, և ամէնքը Չարխափանի աղօթքն էին կարդում, զի Հրեաստանի մէջ արծաթեայ փամփուշտներն արգէլուած էին, իսկ կաղամախիները՝ սակուրաներով փոխարինուած։

․․․Եվ այս ամէնը տէսնելով՝ փառավորուեց զՊատուհասն, որ ահա իր ամէնայն պղծութիուն յաջողում է, և լեառն բարձրացաւ, որ գոհութեան խօսք ասի իր տիրոջ առաջին։ Եվ երբ լերան վրայ գորգը փռեց, և դէպի արևելք ծնկի իջաւ, և ճակատը երեք անգամ գէտնին խփեց, արևէլքից իր բէղավոր տիրոջ ձայնը լսեց, որ ասում էր․ «ահա՛ իմ հնազանդ աշակերտը, որին սիրեցի»։ 

․․․Եվ երբ իջավ՝ տէսավ, որ ամէնքը իրեն դիմաւորելու էին ելել, բայց բնաւ ոչ արմավենու ճիւղերով, այլ ուրիշ յարմարեցուած գօրծիքներով։ Եվ աղերսելով աղերսեց, որ իր նկատմամբ բարեգթութիւն ցուցաբերեն, զորս եբրայերեն «անյետաձգելի քննչական գործողութիւն» կօչուի։ Ամէն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   147 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ