...

Խաչմերուկը հեչ, կարևորը ստորաբաժանումն է

Խաչմերուկը հեչ, կարևորը ստորաբաժանումն է

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Խաղաղության խաչմերուկի» անվտանգությունն ապահովող ԱԱԾ ստորաբաժանումն «արդեն ձևավորված է, շոշափելի մասով համալրված է ու երեկվանից սկսել է իր աշխատանքները»։

Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտը, երբ մեկը ծառի տակ նստած՝ ճիպոտն աջուձախ է ճոճում, հարցնում են՝ «էդ ի՞նչ ես անում», ասում է՝ «հեչ, կոկորդիլոսներին եմ քշում», ասում են՝ «բայց այստեղ կոկորդիլոսներ չկան», ասում է՝ «է հա, քշում եմ՝ դրա համար էլ չկան»։ Հիմա մեր այս ԱԱԾ ստորաբաժանումն է․ «խաչմերուկը» չկա, բայց իրենք երեկվանից սկսել են աշխատել։ Ընդ որում՝ շատ արդյունավետ են աշխատում ու հաստատ պարգևավճարներ կստանան։ Որևէ մեկը լսե՞լ է, որ ՀՀ տարածքով անցնող ադրբեջանական բեռները թալանվեն, վնասվեն կամ ընդհանրապես որևէ խոչընդոտի հանդիպեն։ Ոչ, չի լսել, որովհետև նման բան չի եղել, հետևաբար՝ ԱԱԾ ստորաբաժանումը փայլուն է աշխատում։ 

Իհարկե՝ ուրիշ տարբերակ է՛լ կա․ ԱԱԾ ստորաբաժանումն առայժմ ընդամենը պարապմունքներ է անցկացնում։ Բայց սա արդեն այլ անեկդոտ է հիշեցնում․ էն որ գժանոցի բնակիչներին ասում են «մի էրկու օր էլ որ սենց լողալ սովորեք՝ բասեյնը ջուր ենք լցնելու»։

Ամեն դեպքում՝ մենք մեղավոր չենք, որ կառավարության ցանկացած որոշում անպայման ինչ-որ անեկդոտ է հիշեցնում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2139 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ