...

Հուդի-բուդի

Հուդի-բուդի

Նիկոլ Փաշինյանը գրել է. «Տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Բարենորոգման» խորհրդի առաջին նիստը»:

«ՉԻ». Ամեն դարում չէ, որ Քրիստոս է ծնվում, բայց ամեն դար ունի իր հուդաները: 

Էս ուղղակի, հենց այնպես: Որ նայում ենք Փաշինյանի ու նրան հավատարմագրված ծայրագույնների նիստը, ինչ կասկածելի մտքեր ասես, որ չեն այցելում: 

Բայց Քրիստոսին պետք է փրկել: Էս կազմով փրկելը, իհարկե, դժվար կլինի, այս կազմից փրկելն էլ ավելի բարդ է լինելու: 

Հետաքրքիր է, Հուդան իր ստատուսների վերջում ի՞նչ է գրել: Երևի. «Համբուրում եմ, ջերմ ջերմ: Ձեր անկեղծ...»: Նոր Կտակարանն այս հարցում պարզություն չի մտցրել: Միգուցե ոչինչ էլ չի գրել, պարզապես սրտիկ է ցույց տվել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   99 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ