...

Հումորով, բայց ճնշվող և անհեռատես գեներալը

Հումորով, բայց ճնշվող և անհեռատես գեներալը

Արցախում իր ունեցվածքի մասին վերջին հայտարարագիրը ներկայացնելիս գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ամեն մի անշարժ գույքի գտնվելու շրջանը, հողի ու առանձնատան արժեքը, մակերեսը նկարագրելիս տողի վերջում լրացրել է՝ «հանձնել եք թշնամուն», «տվել եք հակառակորդին», «նվիրել եք Ալիևին»:

Yerevan.Today-ի հետ զրույցում Մովսես Հակոբյանը չհերքեց իր հայտարարագիրը յուրահատուկ ձևակերպումներով ներկայացնելու մասին լուրը․ միայն քմծիծաղով հավելեց․ «Իսկ ի՞նչ պիտի անեի... Գրեի՝ վաճառե՞լ եմ, հա՞, կեղծեի՞ հայտարարագիրս , թե՞ գրեի՝ ինքս եմ նվիրել թշնամուն՝ իմ ձեռքով, իմ ստեղծածը... էս ա իրականությունը։ Այն է, ինչ կա։ Բայց ասեմ՝ այդ անկեղծությունը, ցավոք, չի արտացոլվել վերջնական հայտարարագրում»:

«ՉԻ». Գեներալի հումորի զգացումը միանշանակ գնահատելի է: Գնահատելի է նաև, որ все что нажито непосильным трудом-ից հետո դեռ հումոր անելու տրամադրություն ունի:

Բայց այս պատմությունը այնուամենայնիվ երկու խնդիր է վերհանում:

Առաջին. իսկ գուցե գեներալը նաև պատմի, թե ինչպե՞ս է տասնյակ գույքեր և բիզնեսներ ձեռք բերել: Չէ՞ որ արդեն 30 տարուց ավել զբաղվել է միայն բանակի հոգսերով, ղեկավարել սկզբում հազարավոր, իսկ այնուհետև տասնյակ հազարավոր զինվորականների: Գուցե հանրությանը հայտնի՞ իր բիզնես հաջողության գաղտնիքը: Ոչ թե տասնյակ, այլ հարյուր հազարավոր մարդկանց համար թե՛ հետաքրքիր, թե՛ ուսուցողական կլինի գեներալի հաջողության հասնելու բանաձևը: Շատերին կհետաքրքրի, թե ինչպե՞ս է հնարավոր աշխատանքային պարտականություններին զուգահեռ կառուցել նաև հաջողակ բիզնես նախագծեր:

Երկրորդ. գրել, գրել էիք, ինչո՞ւ եք փոխել: Գեներալ մարդ եք, այդ ո՞վ է կարողացել այդպես ազդել ձեզ վրա, որ ձեր անկեղծությունը չի արտացոլվել վերջնական հայտարարագրում: Չէ՞ որ գեներալին ընկճելը պետք է այդքան հեշտ չլիներ: Իսկ գուցե այդպես համոզելով և պարտադրելով էլ բիզնեսմե՞ն եք դարձել:

Մի խոսքով, պիառի գիրկն ընկնելուց առաջ մի փոքր մտածեք, թե ինչ հարցեր կարող են առաջանալ հասարակության մոտ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   880 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ