...

Սաղ բոլորն են մեղավոր

Սաղ բոլորն են մեղավոր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, թե օրենքով սահմանված է, որ մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը պետք է միանա, բայց մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, «Օրագրի հետ» զրույցում անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանն, ասել է. «Համատեղ ՀՕՊ համակարգը միանում է ՀՀ ղեկավարի հրամանով, հրաման տվողն ինքն է։ ՀՕՊ համակարգը կիրառվում է Հայաստանի սահմանը խախտելու դեպքում, բայց ես չեմ հիշում նման դեպք, որ հրաման տված լինի, և ՀՕՊ-ը միացրած չլինեն»:

«ՉԻ». Այնպես էլ լուրջ-լուրջ Մովսես Հակոբյանը պատասխանում է Փաշինյանին, կարծես նոր է իմանում, որ 44-օրյա պատերազմում բոլորը մեղավոր են եղել, բացի գերագույն գլխավոր հրամանատարից:

Զինվորները տեղանքին ծանոթ չեն եղել, զենքերը հին են եղել, գեներալները անպիտան են եղել, բենզինը որակյալ չի եղել, գենշտաբը գործ չի արել (բացառությամբ այն դեպքերի, երբ գենշտաբում Աննա Հակոբյանն է ցուցումներ տվել), հիմա ՀՕՊ-ն ի՞նչ է, որ նորմալ աշխատեր: Այս պատերազմը պարտվել ենք Փաշինյանի ինադու:

Այսինքն, ինքն ամեն ինչ արել է հաղթանակի համար, բայց մնացած բոլորը ամեն ինչ արել են, որ պարտվենք: Սա է վարչապետի տեսլականը, որին կասկածող է ման գալիս:

ՎԱՐԿԱՆԻՇ

   525 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ