...

Ձեզ քաղաքավարի պահեք

Ձեզ քաղաքավարի պահեք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում անդրադառնալով այն հարցին, որ պատերազմի ժամանակ իր կինը գտնվել է հրամանատարական բունկերում, թեպետ դրա իրավունքը չուներ, ասել է. «Ամենևին փաստ չէ, որ այն մարդը, որը հրապարակել է այդ տեղեկությունը, խոսքը Մովսես Հակոբյանի մասին է, ինքը այդ բունկերում գտնվելու իրավունք ուներ: Որովհետև ինքը այդ ժամանակ եղել է ՊՆ ռազմական վերահսկողության վարչության պետը, և ինքը ռազմական դրության պայմաններում իր աշխատավայրում չի գտնվել: Ես դիմել եմ ՊՆ-ին, որ հիմնավորեն, որ նա այդտեղ գտնվելու իրավունք ուներ:

Դա քաղաքավարական այց է եղել, գնացել է բարևել է, ոգևորել է, 10-15 րոպե մնացել է և դուրս եկել»:

«ՉԻ». Հա, եթե քաղաքավարական այց է եղել, ուրեմն կարելի է: Այ, եթե Աննա Հակոբյանը բունկերի դուռը ջարդելով մտներ, էդ դեպքում լիքը հարցեր կառաջանային, դա ապօրինի ներխուժում կհամարվեր:

Այդ տրամաբանությամբ, ցանկացած մարդ, եթե հավես ունի, կարող է մտնել կառավարության շենք, նիստերի դահլիճ, պայմանով, որ դա քաղաքավարական, այլ ոչ թե քաղաքական այց է: Մարդ է, կարող է մտնել, բարևել նախարարներին ու վարչապետին, ոգևորել, մի 10-15 րոպե մնալ, հետո դուրս գալ: Քաղաքավարական նպատակներով ամեն տեղ կարելի է մտնել:

Բայց բոցն այն է, որ հարցնում են, թե ինչի է կինդ բունկերում եղել, ասում է՝ բա ինչի՞ է Մովսես Հակոբյանն այնտեղ եղել: Գեներալ-զինվորականի ու իր կնոջ միջև հավասարության նշան է դնում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   762 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ