...

Հուշտռիկների խավը

Հուշտռիկների խավը

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը երեկ գրել է. «Ժիրայր Լիպարիտյանը մեծություն է, գնահատեք»:

Դե, գրել, գրել է, կարծիք է հայտնել: Բայց չէ, դե ո՞նց կլինի...

Մենք մի անգամ նշել ենք, որ Հայաստանում կա քռագետների մի խավ, որոնք փափուկ դիվանին նստած, առավոտից երեկո Քուռ հասնելու մասին են խոսում: Ասում են՝ ով չի ուզում մինչև Քուռ գետը հասնել, նա դավաճան է: Ամենահայտնի քռագետին գիտեք, անունը չենք տալիս:

Բայց մի հատ էլ խավ կա, որը կարելի է անվանել հուշտռիկների խավ: Այսինքն՝ դրանք այն մարդիկ են, որոնք որոշ անձանց անունները լսելիս հուշտ են լինում, խրտնում են, ծառս են լինում, տրտինգ տալիս և, իհարկե, հոգեխանգարմունքի մեջ ընկնում: 

Հիմա Լիպարիտյանի անունը այդպիսի հոգեվիճակի մեջ է գցել շատերին: Օրինակ՝ Ավետիք Իշխանյանին արդեն իսկ հուշտ էր արել Լիպարիտյանի ներկայությունը Հայաստանում: Ընկել էր ստուպորի մեջ:

Իսկ օգտատերի այդ տեսակետից հուշտ էր եղել հայտնի քոչարյանական Նարեկ Մութաֆյանը: Այո, նա, որ մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի հետևից էր ընկել, և դրա արդյունքում որոշ ժամանակով հայտնվել էր անազատության մեջ: 

Գրել է. «Թուրքի մեջ վտանգ չտեսնող հայը չի կարող մեծություն լինել»: Մեկը լավ էր արձագանքել. «Այսինքն, միայն վախեցողնե՞րն են մեծություն»: 

Մենք, այստեղ Ժիրայր Լիպարիտյանի դիվանագիտական գործունեության մասին չենք խոսի, մեկ է, քոչարյանականների ուղեղին դա հասու չէ, բայց մեզ մի քանի հարց է հետաքրքրում: Դուք ինչի՞ եք ցանկանում իշխանության գալ, եթե թուրքից վախենում եք: Լավ, կամ էլ՝ մենակ վտանգ եք տեսնում: Քաղաքականության ամբողջ իմաստն էլ դա է, որ այնպես անես, որ այդ վտանգը, եթե կա, չեզոքացվի: 

Լիպարիտյանն, օրինակ, այդպես էլ ժամանակին արել էր: 1990-ականների պատերազմի ժամանակ նա և իր քաղաքական ղեկավարությունը այնպես էին արել, որ Թուրքիայից վտանգ չլինի: Շուշին էինք ազատագրում, Լաչինի միջանցք էինք բացում ու միաժամանակ Թուրքիայի տարածքով հացահատիկ էինք ստանում: Անհավանական բան է թվում, բայց դա իրողություն է: Ամբողջ պատերազմի ժամանակ Թուրքիան որևէ կերպ չի միջամտել կոնֆլիկտին, թեպետ փորձեր արել է: Այսինքն, չեզոքացվել էին Թուրքիայից եկող վտանգները: Կարողացել են, արել են: Դուք էլ անեիք կամ արեք: Ասում են՝ չէ, ո՞նց, մենք վախենում ենք, բա որ մեզ մորթե՞լ են, բա որ մեզ մորթելո՞ւ են: Բայց ինչ լավն է Վանոն: 

Եվ վերջապես, մի բան էլ. քոչարյանականներն էլ, չէ՞, ունեն իրենց քաղաքագետները կամ նախկին պաշտոնյաները: Գնացեք, ձեր պատերին ու լրատվամիջոցներում գովերգեք նրանց մեծությունը: Ամբողջ օրը սոցցանցերում թրև գալու փոխարեն, մի հատ ցույց տվեք մեծություններին: Տեսնենք՝ այդ ովքեր են: Չեն անում, որտեղի՞ց:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   2198 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ