...

Հուշախռիվ կամ ափսոս էր ազգանունը

Հուշախռիվ կամ ափսոս էր ազգանունը

Երբեք չեմ սիրել հուշեր կարդալ, որովհետև դրանց հավաստիությունը, մեղմ ասած, թերի է։ Եթե կարդացել եք հուշեր որևէ նշանավոր անհատի մասին, ապա տեսել եք, որ դրանց մեծ մասը վերաբերում է ոչ թե հերոսին, այլ հուշագրին։ Մի հետաքրքրական իրողություն ևս․ հուշագրությունը բացահայտում է հենց գրողին, նրա բարոյական, մարդկային կերպարը։

Ս․թ․ նոյեմբերի 25-ին «Առավոտում» իր հուշերն է ներկայացրել հայտնի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ դրանք վերնագրելով «Արցախի վաճառքի ակունքները»։ 

Հուշագրության հակահերոսը, «Արցախի վաճառքի ակունքներում» կանգնածը մեկ այլ հայտնի իրավապաշտպան է՝ Միքայել Դանիելյանը, որը, ուշադրությո՛ւն, մահացել է 2016թ․։ Այսինքն՝ «մեղադրյալը» ոչ մի հնարավորություն չունի իր գլխին թափվող ամբաստանություններին պատասխանելու։

Ուստի Ավ․ Իշխանյանը խոսում է մահացածի հետևից։ Որքանո՞վ է սա հարիր մարդու իրավունքների պաշտպանին, թող դատի հասարակությունը և մարդու իրավունքների մյուս պաշտպանները։

Բացի սրանից, հուշերում կան հետաքրքիր թվականներ։ Այսպես, 1996, 2000, 2001։ Ասենք, 1996-ը պրն Իշխանյանի ընտանիքի համար բնավ նպաստավոր չէր, և նա չէր կարող Արցախը ծախող իրավապաշտպանի մասին իրավապահներին հաղորդում ներկայացնել։ Բայց 2000, 2001 թ.թ․ արդեն ուրիշ իշխանություն էր։ Չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանին ց՛այսօր վազգենմանուկյանականներն Արցախը ծախելու մեղադրանք չեն ներկայացրել։ Ուրեմն ինչո՞ւ է լռել պրն Իշխանյանը։ Իմացել է ակնհայտ հակահայկական գործունեության մասին և ո՛չ Ազգային անվտանգության ծառայությանն է դիմել, ո՛չ դատախազությանը, ո՛չ էլ մամուլում է ծպտուն հանել։ Ուրեմն առնվազն պետք է դատվի իմանալ- չհայտնելու համար։

Գիտեմ՝ էլի՛ եք հուշախռիվ լինելու։ Բայց զսպե՛ք ձեզ։ Որովհետև ձեր հուշերը միշտ էլ պռատ են լինելու, անպատասխան չեն մնալու։ Նոր տերերը բարձր չեն գնահատի։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3873 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ