...

Լսողն ո՞վ էր

Լսողն ո՞վ էր

«Եթե որևէ նպատակի հետևից եք գնում, որ անկարելի է՝ ոչինչ կստանաք, եթե կարելիի հետևից գնաք՝ թերևս մի բան կստանաք: Մենք որտեղի՞ց ենք սպասում,որ մեր հարցը կլուծվի: Այստեղ կգա Ռուսաստանի և Արևմուտքի հարցը: Ի՞նչ պետք է մեզ պատահած լինի, որ իմանանք այդ երկրները մեր հետ չեն: Սա չի նշանակում, որ Ռուսաստանից պիտի թողնենք, գնանք ԱՄՆ: Սա նշանակում է, որ մենք չպետք է մեր քաղաքականությունը ձևակերպենք որպես արևմտամետ կամ ռուսամետ: Պետք է ձևակերպենք մեր շահերն ու մեր կարողությունները, մյուսները երկրորդական են», Ժիրայր Լիպարիտյան, 16.12.2022:

Մի տարի առաջ էլ Ժիրայր Լիպարիտյանը զգուշացնում էր, որ պետք է զերծ մնալ արտաքին քաղաքականությունում միակողմանի քայլեր կատարելուց, պետք է մեր կարողությունները հաշվի առնենք, որ վտանգավոր է ռուսամետ կամ արևմտամետ գիծ բռնելը: 

Լսողն ո՞վ էր: Այնպես վրա տվեցին բոլոր կողմերից, թե բա՝ դավաճան է, տեսեք՝ ինչ է ասում: Ընդամենը մի տարի առաջ: Ու միշտ այսպես է. հենց մեկը մի ողջամիտ բան է ասում, բռնում, ճիշտ հակառակն են անում: Ու հիմա, կոտրած տաշտակի առջև կանգնած, նորից մեղավորներ են փնտրում: Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը բացարձակապես ադեկվատ չեն, վերլուծելու, սթափվելու ունակությունից զուրկ: Իշխանություններն այսօր իրենց արևմտամետ են հռչակել: 

Իսկ ընդդիմությո՞ւնը. մի տարի առաջ տեսեք՝ Լիպարիտյանին ոնց էին հակադարձում: 

«Հետաքրքիր է, ի՞նչ էր բացատրում կամ ի՞նչ էր սովորեցնում Լիպարիտյանը, ով մեկ օր առաջ հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի մասին խոսելը հղի է մեծ վտանգներով: Դա՞ էր քննարկում ամենաձախողված դիվանագետը», ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյան, 15.12.2022:

«2020-ի պատերազմից հետո ես Ժիրայր Լիպարիտյանին իմ տեսակետը ներկայացնելով՝ ամփոփեցի, ասացի՝ ցավում եմ, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման պահը միգուցե դուք չտեսնեք, քանի որ ինքը բավական տարիքով է՝ 70-ն անց է, բայց ես համոզված եմ, որ այդ պահը լինելու է», Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյան, 17.12.2022:

Տաշտակը քերենք, տեսնենք՝ տակն ինչ է մնալու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1050 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ