...

Հույսը մնաց կախիչներին

Հույսը մնաց կախիչներին

Երևանում հերթական անգամ ձերբակալել են քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» 33-ամյա որդուն՝ «Սաքուլիկ» մականունով Սարգիս Վարդանյանին, հայտնում է Shamshyan.com-ը:

Վերջինս գիշերը մի քանի ժամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները՝ մեքենան վարելով անգամ կարմիր լույսի տակով, այնուհետև չի ենթարկվել պարեկների պահանջին, փախել է: Հետապնդման ժամանակ Կոտայքի մարզում բախվել է «Օպել» մեքենայի, հետո Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային: Հետո դիմադրել է պարեկներին, նրանցից մեկին հարվածել է, ի վերջո բռնվել է: 

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 1 հատ ներարկիչ ու սպիտակ թղթով փաթեթավորված 0,37 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող փոշենման զանգված:

«ՉԻ». Հիմա հասկացա՞ք՝ ինչի էր Նիկոլ Փաշինյանը կախվել կախիչներից: Որովհետև ուժը մենակ կախիչների վրա է պատում: Ու կախիչներն էլ չեն կարող իրեն պատասխանել: Ինքնահաստատման ուրիշ տարբերակ չունի:

Իսկ օրինակ՝ «Ճվճվ Արոյի» տղաների վրա դուխը չի հերիքում: Դրա համար էլ ինչ ուզում, անում են, երբ ուզում են, որտեղ ուզում են, ում հետ ուզում են: Ամիսը մեկ ոստիկանությունը հայտնում է, որ հերթական անգամ սրանց բռնել են: Բայց ոչ մի տեղ չեք կարդա, թե ոնց են հետո բաց թողնում: Էս «Ճվճվ»-ների կայֆերի արդյունքում ոստիկաններ են զոհվել, բազմաթիվ մեքենաներ են վնասվել, այդ թվում՝ ոստիկանական, բայց սաղ մարսում են:

Որովհետև պարզվում է, որ դուխովը էս տղաներն են, ոչ թե իշխանությունները: Վերջին այս դեպքում նայեք՝ հանցակազմ պարունակող քանի՞ դրվագ կա: ԱՄՆ-ում, օրինակ, սրա համար մինիմում մի 15-20 տարով կփակեին: 

Մի խոսքով, հունվարի լիմիտը տղերքը սպառեցին: Տեսնենք, թե փետրվարին ինչ են անելու: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   391 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ