...

Ի պաշտպանություն բանակի

Ի պաշտպանություն բանակի

ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասել է. «Այսօր թիրախավորել են պաշտպանության նախարարին, մինչև նախարար լինելը պարոն Պապիկյանն այս աստիճանի չէր թիրախավորվում, այսինքն՝ թիրախավորված է պաշտպանական գերատեսչությունը: Այսպիսի վերնագրեր են դնում՝ «Որտեղի՞ց պարոն Պապիկյանին 400 հազար դոլար»: Հիմա սա ազդո՞ւմ է բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա, թե՞ ոչ: Իհարկե՛ ազդում է»:

«ՉԻ». Մի ծիծաղեք, յա, ճիշտ է ասում: Հիմա որ, օրինակ, մենք Արմեն Խաչատրյանին քննադատենք, դա ոչ թե իր վրա է ազդելու, այլ ՔՊ խմբակցության բարոյահոգեբանական վիճակի վրա:

Իսկ եթե ազդեց ՔՊ խմբակցության բարոյահոգեբանական վիճակի վրա, ռիկաշետով ազդելու է ՔՊ առաջնորդի բարոյահոգեբանական վիճակի վրա: Իսկ մենք արդեն գիտենք, որ եթե ինչ-որ բան ազդում է Փաշինյանի բարոյահոգեբանական վիճակի վրա, դա ավտոմատ ազդում է մեր պետության, պետականության, Արցախի բարոյահոգեբանական վիճակի վրա: 

Այսինքն՝ քննադատելով Արմեն Խաչատրյանին՝ մենք բացասաբար ենք ազդում մեր պետության, պետականության, Արցախի բարոյահոգեբանական վիճակի վրա: 

Իսկ բացասաբար ազդելով մեր պետության, պետականության, Արցախի բարոյահոգեբանական վիճակի վրա՝ մեր վրայից կսկսի 5-րդ շարասյան հոտ գալ: Իսկ սրանից լավ հոտ չի գալիս: 

Դրա համար մենակ մի բան կարող ենք ասել. ախպեր, հալալ է էդ քո 400 հազար դոլարն էլ, առանձնատունդ էլ, թող 400-դ դառնա 800, հետո 1,46 մլն դոլար: Ինչքան հնարավոր է, հարստացեք, կերեք, կերեք, տարեք, սրբեք, տարեք, ինչքան ուտեք, էնքան բանակի մարտունակությունը կհելնի երկինք:

Տեսնո՞ւմ եք՝ ոնց ենք բարձրացնում բանակի բարոյահոգեբանական վիճակը, դուխ տալիս զինվորներին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   413 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ