...

Իշխանական կիստաներ

Իշխանական կիստաներ

ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում հայտնել է, որ պաշտպանության նախարարությունը կկրճատի այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

«Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի»:

«ՉԻ». Փաստորեն, մեր բարձրաստիճան պաշտոնյաները կկարողանան ազատվել բանակից:

Դե, գրած է, չէ՞, որ բանակ տանելու են թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցողներին: 

Այս տեմպերով շարունակվի, կարելի է ընդհանրապես բոլորին տանել բանակ, անկախ հիվանդությունից, հետամնացության աստիճանից: 

Հա էլի, ի՞նչ տարբերություն՝ ծանր հիվանդությունից տա՞նը կմեռնես, թե՞ բանակում: Հետո էլ, երբ հերթական ողբերգական դեպքը տեղի ունենա բանակում, կամ զինվորը մոլորվի, հայտնվի հակառակորդի տարածքում, միշտ կարելի է ասել, թե պատճառը նրա մտավոր հետամնացությունն է:

Այսպես են դառնում տարածաշրջանի ամենամտավոր առաջադեմ բանակը, բա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2158 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ