...

Ինչ պետք է անի «Հայաստան» դաշինքը

Ինչ պետք է անի «Հայաստան» դաշինքը

«Իշխանությունները շարունակում են նախընտրական փուլում սկսված բռնաճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ»:

Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը:

«ՉԻ». Մնացածը չենք մեջբերել, որովհետև առանձնապես հետաքրքիր չէ:

Ուրիշ բան ենք առաջարկում «Հայաստան» դաշինքին: Անել քայլեր, որոնք անհամեմատ ավելի տպավորիչ կլինեն: Չչարչարվել, երկար-բարակ չմտածել, թե ինչ պետք է գրել հերթական հայտարարության տեքստում: Վերցնել իրենց իշխանության տարիներին ՀԺԿ-ի, «Հանրապետություն» կուսակցության և ՀԱԿ-ի հայտարարությունները, փոխել անունները և ներկայացնել իբրև սեփական հայտարարություններ:

Կարելի է անգամ ֆոտոշոփի միջոցով խմբագրել ՀԺԿ և «Հանրապետություն» կուսակցությունների օֆիսների ջարդուփշուր անելու կադրերը և ներկայացնել, թե դա արվում է «Էրեբունի Պլազայում»:

Վատ չի լինի, եթե Իշխան Սաղաթելյանը համաձայնվի, որ Վահե Հակոբյանը իրեն մի փոքր մշակի և այդ տեսքով ներկայանա արևմտյան դեսպաններին:

Կարելի է փակել հարյուրավոր կայքերից մի քանիսը և հայտարարել, որ իշխանությունները ճնշում են ազատ խոսքը:

Թող Չարչյանը հայտարարի, որ բանտում իրեն այցելում են գողականները և ծեծի են ենթարկում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   542 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ