...

Ինչի՞ եք նոր հիշել

Ինչի՞ եք նոր հիշել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրել է. «ՔՊ-ն անհեթեթ և անտրամաբանական պատճառաբանություններով մերժեց Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը։ Թեև Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից Արցախի և Հայաստանի դեմ ընդունված «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությանը չմիանալուց հետո քաղաքական այս ուժից այլ բան սպասելի չէր»:

«ՉԻ». Սպասել, որ այս իշխանությունները կարող են Ադրբեջանի, Թուրքիայի և ընդհանրապես որևէ երկրի ոտքը տրորող օրինագիծ, որոշում ընդունել, իսկապես անիմաստ է: Այստեղ վիճելու բան չկա:

Բայց մեզ մի հարց է հետաքրքրում. Մարաղայի ջարդերը տեղի են ունեցել 1992 թվականին: Այսինքն՝ 30 տարի առաջ: Այս 30 տարիներից 10-ը Հայաստանը ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանը: Հարց ենք տալիս. ինչի՞ իր օրոք Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր սահմանելու նախաձեռնություն չի եղել: Ինչի՞ նման օրինագիծ խորհրդարան չի ներկայացրել ինքը կամ իր կողմից ստեղծված, վերահսկվող խմբակցությունները, որոնք ավելի քան 20 տարի խորհրդարանում ներկայացված են: Ինչի՞ եք նոր հիշել:

Թե՞ ձեր օրոք նման օրինագիծ հաստատելն արդեն մոդայից դուրս էր: Ասում ենք նորից. այս իշխանությունների հետ կապված ամեն ինչ պարզ է. սպասելիքներ չունենք: Մեզ հետաքրքրում է ընդդիմության գործողությունների շարժառիթը: Թե որ ամենաազնիվ մղումներով եք նման օրինագիծ բերել խորհրդարան, բա ո՞ւր էր այդ ազնվությունն այն տարիներին, երբ ցանկացած օրինագիծ, որոշում կարող էիք դակել խորհրդարանում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1771 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ