...

Նախկիններու նախկինը

Նախկիններու նախկինը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարել է, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դեպքում գործ ունեն իշխանության դեմագոգիկ և կեղծ բնույթի հետ.

«Այսպես ասած նախկինների դեմ պայքարի հիման վրա իշխանության եկած անձինք պաշտոն են տալիս մի մարդու, որը ոչ թե նախկին է, այլ նախկինագույն: Այդ մարդու ձեռքով իրենք զանգովի արդարադատություն են իրականացնում, քաղաքական հետապնդման են ենթարկում այն բոլոր մարդկանց, ովքեր պարզպես ունեն ընդդիմադիր հայացքներ: Այդ գործերի բնույթը ծիծաղելի է:

Գագիկ Ջհանգիրյանի դեպքում գործ ունենք նաև ընտրակեղծիքները խրախուսելու հանգամանքի հետ, քանի որ նա ՀՀ ընտրակեղծարարության հիմնադիր հայրն է»:

«ՉԻ». Հլը ասա՝ ԺԵԿ-ի արև: Որ ասում եք՝ Ջհանգիրյանը ոչ թե նախկին է, այլ նախկինագույն, ապա իմացած եղեք, որ ամենանախկինագույնը, որ դրանից դենը սահման չկա, Ռոբերտ Քոչարյանն է: Էդ ձեր նախկին-մախկին բառախաղերով շուստրիություններն արդեն վաղուց չեն անցնում: 

Իսկապես, Քոչարյանից ավելի նախկին չկա: Նախկին կոմսոմոլ, նախկին՝ ՀՀՇ-ական, հիմա էլ... կիսադաշնակ, կիսագործարար: Վաղը կդառնա նախկին կիսադաշնակ: Կլինի արդեն եռակի նախկին: Մինչև նոր ուժ կկպցնի: 

Բա որ զանգովի արդարադատությունից են խոսում... դնենք, հիշեցնենք՝ ոնց էին Արմենչիկն ու Ալեքսանը զանգերով դատարաններին հրահանգներ տալիս, թե ում ինչքան տան, ում բաց թողնեն, ում մինչև վերջին խազը բանտ նետեն: 

Ու մի բան էլ է մեզ միշտ հետաքրքրել. էս որ քոչարյանականներն ասում են՝ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ ընտրակեղծարարության հիմնադիր հայրն է, բա Ռ. Քոչարյանն ինչի՞ էր նրան բարձր պաշտոններ վստահում. զինդատախազ, գլխավոր դատախազի տեղակալ: Թե՞ երեկ չէ, առաջին օրն եք պարզել, թե ով է Ջհանգիրյանը: Մի հատ նայեք՝ Ջհանգիրյանը ինչ պաշտոններ է զբաղեցրել մինչև 1998 թվականը և ինչ պաշտոններ՝ Ռ. Քոչարյանի գալուց հետո: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1017 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ