...

Ղազագրերի պատմությունից

Ղազագրերի պատմությունից

Երեկ խորհրդարանում բանավեճ ծավալվեց, թե որ խմբակցությունում կան ավելի շատ կուսակցափոխ եղածներ, ով ինչ ղազագիր է ստորագրել և ով ինչպես է դա ժամանակին մեկնաբանել:

Եթե գործող խորհրդարանը մի փոքր խելք ու «աբուռ» ունենար, ապա այդ թեման ընդհանրապես կշրջանցեր:

Ճամբարափոխությունը, կոնյեկտուրան, սկզբունքների հետ թշնամություն անելը խորհրդարանական առկա երեկ խմբակցությունների գենետիկայի մեջ է: Երեք խմբակցությունների առաջնորդները ժամանակին և՛ ճամբարափոխ են եղել, և՛ հրաժարվել են իրենց անցյալից, և՛ ուրացել են իրենց նախկին թիմերին:

Ճիշտ նույն սկզբունքով էլ հիմա նոր թիմեր են ընտրել և ուղարկել խորհրդարան: «Ընտրվածներն» էլ անխոհեմաբար միմյանց մեղադրում են անբարոյականության մեջ: Դա նույնն է, եթե Ծերեթելիում գործունեություն ծավալողները քննադատեն ՏԵՑ-ի կռուգում կանգնողներին: Իբր իրենք ավելի բարոյական են:

«Հայաստան» դաշինքի անդամ Արեգնազ Մանուկյանը քննադատում է իշխանություններին, որ իրենց ցուցակում ներառել են ժամանակին ղազագիր ստորագրած նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին: Ամեն ինչ նորմալ կլիներ, քննադատությունն էլ տեղին կլիներ, բայց նույն «Հայաստան» դաշինքի ղեկավարը ջանք չէր խնայում աշնանը, ձմռանը և գարնանը համագործակցություն իրականացնել ղազագիր ստորագրողների առաջնորդի հետ: Նույն 17-ի շարժումը, որի իրական ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն էր, մեծ ոգևորությամբ ամբիոն էր տրամադրում ղազագիր ստորագրած Նաիրա Զոհրաբյանին կամ Իվետա Տոնոյանին:

Այնպես որ, շարունակեք իրար հայհոյել, բացահայտել ձեր փառապանծ անցյալը, հասարակությունն էլ՝ ով չգիտի, կիմանա: Բարոյականության ու սկզբունքայնության մասին էլ ժողովուրդն իր եզրակացությունը կանի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   924 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ