...

Ինչո՞ւ հենց Իշխանը

Ինչո՞ւ հենց Իշխանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ է հրավիրելու, որի ընթացքում էլ անհարգելի բացակաների թիվը գերազանցած պատգամավորների մասով որոշում կկայացվի: Թիրախում ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն է: Թեև բացակաների թիվը գերազանցած պատգամավորները 22-ն են, բոլորն էլ՝ «Հայաստան» խմբակցությունից, բայց Սաղաթելյանի բացակայություններն ավելի շատ են, և իշխանությունը մտադիր է ՍԴ դիմել միայն Իշխան Սաղաթելյանի մասով՝ միջնորդելով զրկել նրան մանդատից:

«ՉԻ». Ինչ-ինչ, բայց ընդդիմության հետ կապված հարցերում մեր իշխանությունները շատ վճռական են: Այսինքն՝ ուրիշ որտե՞ղ ցույց տան, որ իշխանություն են: Արցախում արդեն սնունդը գրամներով են հաշվում, սրանք դրել, պատգամավորների ներկա-բացականերն են հաշվում: Ամենակարևոր հարցն է դա: Այ, հեսա Իշխան Սաղաթելյանին կզրկեն մանդատից, ու վերջ, միանգամից ամեն ինչ տեղը կընկնի:

Բայց հետաքրքիր է, ինչո՞ւ հենց Իշխան Սաղաթելյանը: Էդ մարդը լավ էլ կատարում էր իր գործը, ընդդիմադիր շարժումներ էր առաջնորդում՝ հետո բոլորին տուն ուղարկելով: Ինչ արել է, վերջում իշխանությունը շահած է դուրս եկել: 

Փոխանակ 14-րդ աշխատավարձով պարգևատրեն, մի հատ անվճար տուրփաթեթ նվիրեն՝ գնա Դուբայ, պահեն, փայփայեն, հակառակն են անում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   586 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ