...

Իրական հող հանձնողներն ու մի գյուղ չտվողը

Իրական հող հանձնողներն ու մի գյուղ չտվողը

ՀՀ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է. «Լիճը, որ մեր տարածքում է, Չայզամի է անունը, գիտե՞ք դրա մասին: Իրենք տեղակայված են այն հատվածներում, որտեղ նախկինում այդ խնդիրն առաջացել է: Այսինքն՝ իրենց տեղակայման տեսակետից բան չի փոխվել, ուղղակի տեղադրել են հսկիչ կետերը: Խոսքն այն ելակետային դիրքերի մասին է, որտեղ տեղակայվել են թե ադրբեջանական, թե հայկական կողմերը»:

«ՉԻ». Մեկնաբանել այս ամենն արդեն անիմաստ է: Ուղղակի ուշադրություն դարձրեք, թե ինչ հանգիստ են մեր պաշտոնյաները խոսում տարածքային կորուստների, վիճելի տարածքների մասին, որքան հեշտությամբ են համաձայնվում ադրբեջանական տեսակետների հետ այն հարցերի շուրջ, որոնք, թվում է, թե պետք է բազմաթիվ բանակցությունների միջով անցնեն և այլն:

Այս կապակցությամբ պետք է մի բան ասենք. շատերդ գիտեք Լևոն Տեր-Պետրոսյանին: Հա, էն մարդը, որ գնացել էր Նիկոլի մոտ, իբր ասել՝ հողերը պիտի տաս, էն որ Ղարաբաղը ծախում էր, հողեր էր հանձնում, չէր թողնում, որ Բաքու հասնենք, Թուրքիայի հետ քիրվայություն էր անում ու տենց էլի լիքը բաներ:

Ուրեմն, 1994թ. զինադադարից հետո Թուրքիայի կառավարությունը՝ Թանսու Չիլերի ղեկավարությամբ, դիվանագիտական խողովակներով Տեր-Պետրոսյանին հայտնել էր, որ պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունները վերականգնել կամ հաստատել, ու դրա դիմաց խնդրել էր, որ Առաջին նախագահը մի հատ բան անի. Արցախի շուրջ՝ մեր վերահսկողության տակ անցած 7 շրջաններից մեկում, գոնե մի հատ գյուղ, թեկուզ ամենահեռավոր, ամենաքանդված, բլնգյած մի հատ գյուղ, որպես բարի կամքի դրսևորում, վերադարձնի Ադրբեջանին: Սիմվոլիկ մի քայլ: Որպեսզի թուրքական իշխանություններն իրենց հասարակությանը դա ներկայացնեն, պատրաստեն իրենց ժողովրդին, ցույց տան, որ հայերն այնքան էլ վատը չեն, տեսեք, որպես բարի կամքի դրսևորում, տարածք են Ադրբեջանին վերադարձրել: 

Լևոն Տեր-Պետրոսյանը մերժել էր թուրքերի այդ առաջարկը: Գուցե կգա մի օր, կասենք, թե ոնց է մերժել, ինչ ոճով և ինչ խոսքերով, բայց փաստը մնում է փաստ, որ հանուն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման, Առաջին նախագահը չի ցանկացել նույնիսկ մի գյուղ հանձնել, թեկուզ Բեյլագանի կողմերից: 

Իսկ սրանք՝ հե՜չ... դե որ ադրբեջանցիներն ասում են՝ իրենցն է, ուրեմն՝ իրենցն է, Թուրքիայից են ինչ-որ ազդակներ մուրում, տարածքներ են հանձնում, որոնց մասին նոյեմբերի 9-ի համաձայնագրում խոսք չկա, ու այսքանից հետո համարձակվում են ասել, թե Լևոնը Ղարաբաղը հանձնում էր: Իհարկե, մենակ սրանք չեն ասում, այլ նաև նախկինները, սուտի իրավապաշտպանները, քյարթու մտավորականները, քռագետները, Վիլսոնի քարտեզի վկաները: Այսինքն՝ բոլոր իրական հող հանձնողները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   875 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ