...

Հետո էլ զարմանում են

Հետո էլ զարմանում են

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների այն դիտարկմանը, որ իշխանությունը երկրի ներսում փափուշտ է օգտագործել 2008-ի մարտի 1-ին, ասել է. «Երկրի ներսում մենք այդ փամփուշտը չենք օգտագործել, այդ փամփուշտը օգտագործել է իրավապահ մարմինը և օգտագործել է ճիշտ, տեղին և ժամանակին: Այդ գործով ինչ եղել է, եղել է ի պատասխան այն մարդկանց, ովքեր չկարողացան այն ժամանակ իրենց նպատակին հասնել, իսկ 2018 թվին հասան»:

«ՉԻ». Փաստորեն, 2008-ի մարտի 1-ին խաղաղ ու անզեն քաղաքացիների վրա հարձակվելը, կրակելը, սպանելը երկրի ներսում չի եղել, այլ իրավապահ համակարգի: Այն ժամանակ եղել է առանձին երկիր, ու եղել է առանձին իրավապահ մարմին: Կարող է ճիշտ է ասում. այն ժամանակ իրավապահներն անում էին այն ամենը, ինչ սիրտներն ուզում էր: 

2008-ին ընդդիմությունը, ցուցարարները ռադիոյի տուն չեն գրավել, որևէ հակաօրինական բռնի գործողություն չեն կատարել, սև ժապավաններ չեն կապել իշխանության ներկայացուցիչների տների առջև, ընդդիմության առաջնորդները նույնիսկ ընդգծում էին, որ մի հատ խոտ չի տրորվել: Ընդամենը Ազատության հրապարակում անժամկետ ցույց էին անցկացնում: 2008-ին ընդդիմությունը ընտրությունների արդյունքներն էր բողոքարկում, 2018-ին... թող Սերժ Սարգսյանն ասի, թե դա ինչ էր:  

Ու հիմա Սերժ Սարգսյանն ասում է՝ ճիշտ են արել, որ մարդկանց սպանդ են իրականացրել: Հետո էլ զարմանում են, որ Նիկոլ Փաշինյանի դեմ չեն կարողանում ժողովուրդ հանել: Ժողովրդի վրա կրակել եք, ձեր ետևից գա՞: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   715 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ