...

Իրար լրացնում եք

Իրար լրացնում եք

Այսօր ՀՅԴ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ասել է. «Իշխանության հիմնական արդարացումն այն է, որ իրենք ունեն ժողովրդից ստացած մանդատ, ունեն լեգիտիմություն և կարող են անել այն, ինչ ուզում են։ Իրենք սխալվում են, իրենք մանդատ չունեն երկիրը զիջումների տանելու և խաղաղության կեղծ լոզունգի տակ հարվածի տակ դնելու մեր պետության գոյությունը»:

«ՉԻ». Թե չէ որ դուք ժողովրդից մանդատ եք ստացել, ձեր արա՞ծն ինչ է: Նույնն էլ դուք եք. ինչ ուզում եք, անում եք և ինչ չեք ուզում, չեք անում: Լավ էլ ձեր տեղը գտել եք, հարմարվել եք պատգամավորական աթոռներին: Առավոտից երեկո հայտարարում եք, թե իշխանությունները ծախում են երկիրը, հետո գնում՝ Ալեն Սիմոնյանի և մյուս՝ ձեր կողմից դավաճան համարվող մարդկանց կողքին նստում: 

Այսօր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էր դիպուկ նկատել. «Փաշինյանի «երկչոտ» խաղաղության, ընդդիմության անծրագիր «մաքսիմալիզմի» հետևանքը կարող է լինել հայ-ադրբեջանական երկխոսության տապալումը, պատերազմի ռիսկերի մեծացումը, Արցախի հայաթափումը։

Բայց սա բացարձակապես չի հետաքրքրում Հայաստանի իշխանությանն ու տիտղոսային ընդդիմությանը. նրանց մոտ ստացվում է «պասերով խաղը»` Հայաստանի պետականության հաշվին»:

Այո, պասերով քաղաքական «տիկի-տակա» են խաղում:  


 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2819 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ