...

Իրենց կարելի էր

Իրենց կարելի էր

Aravot.am-ը ՔՊ պատգամավոր, ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանին հարցրել է պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ ամբիոնի մոտ իրականացրած քաղաքական ակցիայի, ընդդիմադիր պատգամավորներին ԱԺ ամբիոնի մոտից բռնի ուժով հեռացնելու մասին և հիշեցրել, որ տարիներ առաջ ինքն էլ է Արարատ Միրզոյանի հետ նման ակցիա արել, ծխուկ պայթեցրել ԱԺ-ում: Լենա Նազարյանը պատասխանել է. «Համեմատելի չի: Ես այն, ինչ արեցի, հեռացա, չէ՞, այնտեղ չեմ մնացել, չեմ զավթել այն, և մյուսները հնարավորություն են ունեցել խոսելու»: 

«ՉԻ». Փառահեղ է: Այսինքն՝ Լենա Նազարյանի տրամաբանությամբ խորհրդարանի ամբիոնի մոտ ակցիա անելը պայմանավորած է դրա ժամկետով: Եթե ակցիան տևում է 3 րոպե, ապա կապ չունի՝ քեզ հրավիրել են ելույթ ունենալու, խոսելու, այդ երեք րոպեում դու իրավունք ունես մոտենալ ամբիոնին, ծուխ արձակել, դահլիճը ծխի մեջ խեղդել, կապիկություններ անել, դեմքդ ծամածռել, գոռալ, մտքովդ ինչ անցնի՝ ասել, մենակ թե տեղավորվես 3 րոպեի մեջ:

Իսկ եթե ակցիան 3 րոպեից ավել է տևում, դա արդեն ակցիա չէ, այլ բռնազավթում, չարամիտ օկուպացիա, այդ դեպքում պետք է սպեցնազ կանչել, հատուկ օպերացիա իրականացնել: 

Մեզ թվում է, որ Թագուհի Թովմասյանը հավերժ չէր մնալու այդ ամբիոնի մոտ, ինչ-որ պահի հաստատ թողնելու էր, գնար: Ու մյուսները խոսելու հնարավորություն էին ստանալու:

Մնում է՝ մի հատ օրենք ընդունեք, որ եթե ամբիոնի մոտ պատգամավորը ակցիա է անում, ապա այն պետք է կարճ տևի: Եթե, իհարկե, ակցիա անողը իշխանական պատգամավոր չի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   856 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ