...

Սիրո և խոշտանգումների ժամանակները

Սիրո և խոշտանգումների ժամանակները

ԱԺ մի խումբ պատգամավորներ տեսակցել են քպ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի արդյունքում կալանավորված Սամվել Վարդանյանին

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է. «Այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից: 

Սամվելը ոստիկանական մեքենայում եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցողները շարժվելուց 300 մետր հեռավորության վրա բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել միայնակ մեքենայի մեջ: 

Վայրկյաններ անց բացվել է դուռը, երկու քաղաքացիական հագուստով դիմակավորվածներ նրան քարշ տալով իջեցրել են մեքենայից, բացառապես մի մութ տարածքում, որտեղ ոչինչ տեսանելի չի եղել մայրաքաղաք Երևանում, տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը ամենազզվելի ձևով, ապա բառացիորեն հետ են նետել ավտոմեքենայի մեջ: 

2 րոպե անց ուղեկցող ոստիկանները եկել են՝ ասես ոչինչ չի եղել ու նստել ավտոմեքենան՝ շարունակելով ճանապարհը: Իհարկե, հետաքրքրվել են, թե ինչու է հևում Սամվելը, սակայն անխռով տարել են նրան ժամանակավոր պահման վայր»:

«ՉԻ». Առանձնապես ոչ մի բան տեղի չի ունեցել. իշխանությունների իրական որակներն ու մարդկային հատկանիշներն են ի հայտ գալիս:

Մենք որ ասում էինք՝ աշխարհի ամենավտանգավոր կենդանին կատաղած ոչխարն է, հիմա ինքներդ հո համոզվեցի՞ք: 

Այդպես է լինում, երբ իշխանությունը կորցնելու վախը մարդու մեջ սպանում է մարդուն: Այդ դեպքում նման էակն ընդունակ է ամեն ինչի: Օրենք, բան, դրանց վրա արդեն բացարձակապես թքած ունեն: 

Մնում է՝ զինված բանդաներ էլ ստեղծեն, անունը դնեն հեղափոխության պահապաններ: Հիշեք սա:  

Հա, բայց էսքան վախեցա՞ծ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2548 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ