...

Կայֆեր էլ կբռնի, բա ո՞նց

Կայֆեր էլ կբռնի, բա ո՞նց

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քննարկումների ժամանակ լրագրողի դիտարկմանը. «Իսկ երբ Դուք քաղաքացու ցրիվ եք տալիս, վիրավորում, Ձեր վարքը ո՞նց եք գնահատում», պատասխանել է. «Տեսնո՞ւմ եք, Թովմասյանն այստեղ էլ է թերացել ու չի պաշտպանել կարտոֆիլ ծախողի իրավունքները»:

«ՉԻ». Լավ է անում, շատ լավ: Ընդդիմություն, էս ձեզ ենք ասում: Էս ձեր հագով կարած իշխանությունն է: Իշխանություն, որին արժանի եք: Իշխանությունն էլ իրեն արժանի ընդդիմություն ունի:

Հովիկ Աղազարյանը այ սենց «կայֆեր» է բռնում: Արել է, անում է ու էլի անելու է: Քանի դեռ այլընտրանք չունի: Մարդը կարող է գնալ, կարտոֆիլ վաճառողների հացը կտրել, հետո հայտարարել, թե ընդդիմադիր պատգամավորը կարտոֆիլ վաճառողների իրավունքները լավ չի պաշտպանել: 

Վաղը իշխանական պատգամավորը կարող է իսկականից ծաղրածուի շորեր հագնել, գալ, ընդդիմության դիմաց ծամածռություններ անել, լեզու հանել, կապիկություններ անել, պրոբլեմ չունի: 

Իշխանությունը սա շատ լավ հասկանում է, դրա համար է այսպիսի պատգամավորների առաջ մղում, ասում՝ գնա, մտքիդ ինչ գալիս է, ասա ու արա: Ձեռքդ բռնող չկա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   915 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ