...

Իշխան Սաղաթելյանի անավարտ նախադասությունը

Իշխան Սաղաթելյանի անավարտ նախադասությունը

Դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե «երկրորդ կապիտուլյացիայից խուսափելու միակ եղանակը հանրային ընդվզումն է»։ 

Մեծ հաշվով՝ ճիշտ է ասում, բայց եթե ավելի անկեղծ լիներ՝ պիտի շարունակեր միտքը և ավելացներ․ «․․․ իսկ հանրային ընդվզում տեղի չի ունենում, որովհետև հանրությանը փորձում են առաջնորդել կամ ինչ-որ իդիոտներ, կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյա-մուլտիմիլիոնատերեր, կամ Միստր Բինի արտաքինով ինչ-որ անհասկանալի գրոտեսկային կերպարներ»։ Քանի դեռ պրն Սաղաթելյանն ու իր զինակիցները սա ասելու փոխարեն հավակնում են «հանրային ընդվզման կազմակերպիչների» տիտղոսին՝ երկրորդ կապիտուլյացիայից խուսափել հազիվ թե ստացվի։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   395 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ