...

Իշխան Սաղաթելյանն էլ

Իշխան Սաղաթելյանն էլ

Ընդդիմության առաջնորդ, ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ և Բյուրոյի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի՞ պատրաստվում քաղաքական խիզախություն դրսևորել և հետևել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օրինակին՝ վայր դնելով պատգամավորական մանդատը, ասել է.

«Գիտե՞ք, երբ հայրենիքը վտանգված է, իսկ Սևանում ջուրը տաքացած է, մենք պետք է միահամուռ լինենք, քանի որ պետության ճակատագիրը որոշվում է այն դեպքում, երբ խորհրդարանում իմ մանդատը ինքնաբուխ չէ, և անհրաժեշտ է միավորել այն ուժերին, որոնք չեն հանդուրժում իրավիճակից բխող հանգամանքները:

Այդ իսկ պատճառով՝ պատասխանելով ձեր հարցին, կարող եմ ասել, որ ես, ՀՅԴ-ն, միշտ հանդես ենք եկել այնպիսի լուծումներով, որպեսզի համայն հայությունը ունենա լուծումներ գտնելու հնարավորություն: Կարճ ասած՝ մանդատս վայր չեմ դնելու, հիմա ձեր ասածն ի՞նչ ա»:

Հ.Գ. Իշխան Սաղաթելյանը չի կիսում նյութի վերնագրի բովանդակությունը:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3970 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ