...

Իշխանափոխության ամենակարճ ճանապարհը

Իշխանափոխության ամենակարճ ճանապարհը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ անդամ մտավորականների, գիտնականների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ներկաների տարաբնույթ հարցադրումների, կարծիքների և դիտարկումների մեջ կարմիր թելի նման անցնում էր հայտնի գիծը՝ պետք է օր առաջ ազատվել այս իշխանություններից և ձեռնամուխ լինել հայրենիքի վերաշինմանը»։

«ՉԻ». Ձեզանից իշխանություն հեռացնող դուրս չի գա, բալամ: Դա չի նշանակում, որ հնարավոր չէ: Լավ էլ հնարավոր է: Ձևը գիտենք, ձեզ ասենք՝ ինչ է պետք անել, իմացեք՝ իշխանության հարցն արդեն լուծված է:

Էն ձեր միտինգներին որ երգիչ-մերգիչ էիք բերում, երգացնում, Սիրուշո, Շուշան, բան... էդ հեչ, դա մոռացեք: Կպնում եք գործի ու Սուպեր Սաքոյին եք բերում: Կակ ռազ էս քանի օրը ընդդիմության առաջնորդներն ահագին «Տոյոտա» են ծախել, ձեռները փող կա, Սաքոն ինչքան հոնորար էլ պահանջի, բազար չանեք, դուխով տվեք, հաշվեք, որ հանուն հայրենիքի փրկության եք տալիս:

Ֆսյո, մնացածը տեխնիկայի գործ է: Հայտարարում եք, որ ընդդիմությունը միտինգ է հրավիրում, անկախ նրանից՝ շոգ է, թե սառնամանիք, անձրև է գալիս, թե փոշի, կարևորը, որ Սուպեր Սաքոն է երգելու: 

Երաշխավորված ենք ասում, որ 10 բալանոց միտինգը ապահովված է: Առնվազն մի 124741 մարդ կգա: Միանգամից իշխանությանը հեռացնելու եք, ձեռի հետ կարող եք մուննաթ գալ Թուրքիայի վրա, քանի որ այնտեղ Սուպեր Սաքոն մեծ հեղինակություն ունի, կվախենան պատասխանել:

Քանի Սուպեր Սաքոն չի գնացել, սկսեք. հայրենիքը ձեզ է սպասում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1352 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ