...

Իշխանի և իշխանությունների սիլոգիզմը

Իշխանի և իշխանությունների սիլոգիզմը

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասել է. «Թալանը հետ բերելու ու սրանց տված բոլոր խոստումներն իրականացնելու ենք միասին»:

«ՉԻ». Եկեք մի հատ հասկանանք. եթե ընդդիմությունը գա իշխանության, թալանը ետ է բերելու: 

Եթե իշխանությունները մնան, իրենք են թալանը ետ բերելու:

Եզրակացություն. թալան եղել է:

Հաջորդը. եթե իշխանությունը մնա, Ադրբեջանի հետ ինչ-որ պայմանագիր է ստորագրելու, ինչպես որ խոստացել է:

Եթե ընդդիմությունը գա իշխանության, Ադրբեջանի հետ ինչ-որ պայմանագիր է ստորագրելու, քանի որ դա ներկայիս իշխանության խոստումն է:

Եզրակացություն. Ադրբեջանի հետ ինչ-որ պայմանագիր է ստորագրվելու:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2713 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ