...

Իշխանությունները սեփական դարպասին գոլ խփեցին

Իշխանությունները սեփական դարպասին գոլ խփեցին

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ է արձակել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին, ինչի մասին հայտնել է վերջինիս փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանը (Ս.Մարաբյան) քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»:

«ՉԻ». Ինչպես ասում են՝ չկպավ: Իշխանությունների փորձը՝ Հրայր Թովմասյանի վրա ազդել քավոր-սանիկներ, հոպար-քեռի ճանապարհով, առայժմ իրեն չի արդարացնում:

Հիշեցնենք, որ Փանոսյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 28-ին: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ են ձեռք բերվել Նորայր Փանոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի վերաբերյալ, որ նա ինչ-որ նոտարական գրասենյակ է սեփականացրել և այլն:

Բայց թե նույնիսկ ձերբակալված մնալու դեպքում ինչպես էր այս ամենը ստիպելու Հրայր Թովմասյանին հրաժարական տալ, այդպես էլ չհասկացանք: Չգիտենք, էլ ինչ պետք է լինի, որ իշխանությունները վերջապես դադարեն տուն-տունիկ խաղալ: Յուրաքանչյուր նման ձերբակալում-ազատ արձակումով նրանք Հրայր Թովմասյանի դիրքերն են ամրապնդում:

Իսկ միակ ճանապարհի մասին արդեն ասվել էր. հանգիստ եք թողնում Հրայր Թովմասյանի բյուրավոր սանիկներին ու սկսում ՍԴ դատավորներ նշանակել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1083 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ