...

Աստղերը հուշում են. Հրայր Թովմասյան

Աստղերը հուշում են. Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյան. Կենդանակերպի նշանը՝ Տավարասեր

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի կոնվենցիոնալ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Իտալիայի հաղթանակը Եվրո-2020-ում հակասահմանադրական էր, քանի որ անգլիացի երկրպագուները ամբողջ խաղի ժամանակ բարոյական ճնշում էին գործադրում դատավորի վրա:

Երեքշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանը չաթով կապ կհաստատի ձեր հետ. երեկոյան՝ դեպրեսիա, ահավոր վտանգի զգացում, գունաթափում, մազերի ճերմակում:

Չորեքշաբթի օրը կմիջնորդեք, որ Սահմանադրական դատարան հրավիրեն Պուտինին, թող պարզաբանի, թե արդյոք իր վրա ճնշում չե՞ն գործադրել, որ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին:

Հինգշաբթի օրը Արմեն Ռուստամյանը կհայտարարի, որ ձեզանից լավ ՍԴ դատավոր դեռ աշխարհը չի տեսել:

Ուրբաթ օրը կպահանջեք, որ ձեր ելույթների ժամանակ Վահե Գրիգորյանը դահլիճից դուրս գա, որովհետև քթի տակ ծիծաղում է, կամ էլ՝ մտքում է ծիծաղում:  

Շաբաթ և կիրակի պատրաստվեք հաշվետվություն ներկայացնել. և հիշեք. Սերժով ծնվածը Սերժով էլ կընկնի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   907 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ