...

Իշխանը մտածում է

Իշխանը մտածում է

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մեր ժողովրդին պետք է պատրաստենք շատ ավելի լայն համաժողովրդական անհնազանդության, եթե կուզեք՝ ապստամբության, որովհետև այլ ճանապարհ չկա»:

«ՉԻ». Այս ընդդիմության (իհարկե, Իշխան Սաղաթելյանի առաջնորդությամբ) խորհրդանիշը պետք է արջը լինի: Էն որ սաղ ձմեռ քնում է, գարնանն արթնանում, դուրս է գալիս որսի: 

Քնել, քնել են, արթնացել, թե բա ապստամբություն, ճար չկա: Կարծես անցած, նախանցած տարի ճար կար: Սպասեք՝ Հայաստանն ու Արցախը պրծնեն, գնան պատմության գիրկը, նոր մտահոգություն հայտնեք:

Ձեր համաժողովրդական անհնազանդությունն էլ գիտենք: Մարդկանց հավաքելու եք, երգեք, պարեք, մի երկու հատ դրոշ վառեք, հայրենիքը փրկելու սրտաճմլիկ ելույթներ ունենաք, հետո ասեք՝ դե, շոգ է, գնացեք տուն, համ էլ խորհրդարանում նիստ ունենք, ուշանում ենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   366 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ