...

Իսկ այժմ՝ եղանակի մասին

Իսկ այժմ՝ եղանակի մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր Ազգային Ժողովում նշելով, որ իշխանությունն անկարող է կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը՝ հայտարարել է. «Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում դուրս գալ փողոց, ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում մենք միասին կքննարկենք՝ ինչպես պահել Արցախը, ինչպես պաշտպանել Հայաստանը, հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության քայլեր ու գործողություններ ձեռնարկել»:

«ՉԻ». Հիմա որ սենց նայում ենք դուրս, մի տեսակ մուխանաթ եղանակ է: Ամպամած, անձրևի հոտ է գալիս: Գագիկ Սուրենյանն էլ կհաստատի, որ այսպես շարունակվելու դեպքում ապրիլի 5-ին տեղումներ կլինեն: 

Այնպես որ, ընդդիմությանը խորհուրդ կտանք ոտքը կախ գցել, մի երկու շաբաթից եղանակները վճռականորեն կմտնեն տաքացման փուլ, այ, էդ ժամանակ արդեն կարելի է հայրենիքի փրկության գործը սկսել: Թե չէ ցուրտ եղանակին հայրենիք փրկելս ո՞րն է: Բայց մինչև մայիսի 15-ը, որովհետև հետո նորից անձրևների շրջան է սկսվելու: Շտապեք: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3269 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ