...

Իսկ դուք լռեք

Իսկ դուք լռեք

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի մեղադրանքներին, գրել է. «Հիքմեթ Հաջիևը լավ կանի՝ դադարեցնի ստի այս արշավը, քանի որ այն որևէ կերպ չի կարող Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության թեմայից շեղել միջազգային հանրության ուշադրությունը»:

«ՉԻ». Էդմոն Մարուքյանը լավ կանի՝ շարունակի Հաջիևի պորտը տեղը դնել:

Ասենք՝ կարող է գրել. ամոթ քեզ, Հաջիև: Գետինը մտնես: Ո՞նց չես ամաչում: Բա դու հեչ մարդկություն չունե՞ս: Էս ի՞նչ աներես մարդ դուրս եկար: 

Նույն հռետորաբանությունն է: Ներքին սպառման համար ընտիր խոսքեր են: Բայց ոչ արտաքին լսարանի: Այնտեղ մի քիչ ուրիշ ժողովուրդ են, որոնք պորտը դնելու ոճը չեն հասկանում: 

Դիվանագիտական լեզուն օգտագործելու, միջազգային իրավունքի նորմերին հղում տալու փոխարեն մի գլուխ պաթոս է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   364 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ