...

Իսկ ի՞նչ եք թողել դուք

Իսկ ի՞նչ եք թողել դուք

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ամեն բանից խոսվեց, բայց ոչ ոք չասաց, որ երկու տարի առաջ Հայաստանում կանխվեց հեղաշրջման փորձը: 

Դժվարանում եմ պատկերացնել, թե ի՞նչ կմնար Հայաստանից, եթե պատերազմի պարտության այդ ողբերգությանը գումարվեր նաև հեղաշրջումը»:

«ՉԻ». Ըհը, մենք ասում ենք. երկու տարի առաջ՝ նոյեմբերի 9-ի գիշերը, Հայաստանում կանխվեց հեղաշրջման փորձը: Թե որ Մարուքյանը շատ է ցանկանում, դատապարտում ենք, խարազանում, քննադատում:

Բա հետո՞. հեղաշրջումը կանխվել է (թեպետ, առ այսօր պարզ չէ, թե դա ինչ հեղաշրջում էր, եթե այդ գործով կազմակերպիչներ չկան, հեղաշրջումն ուղղորդողներ չկան, բայց դա այլ հարց է), բայց ի՞նչ է մնացել Հայաստանից: Այն իրավիճակը, որը հիմա ունենք, ավելի լավ է, քան այն վիճակը, որը կարող էր լինել հեղաշրջման դեպքո՞ւմ:

Գովելու բան են գտել. ասում են՝ գիտեք, էս երկու տարում մենք ավելի քիչ կորուստներ ենք ունեցել, քան եթե հեղաշրջումը ստացվեր: 

Միանգամից ասենք, որ նույն բանն էր լինելու, պարզապես այս կորուստներին գումարվելու էր հալածանքների, բռնությունների, համատարած վրեժխնդրության ալիքը: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   328 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ