...

Իսկ ի՞նչ հմտություններ են ձեռք բերել ՔՊ-ականները

Իսկ ի՞նչ հմտություններ են ձեռք բերել ՔՊ-ականները

«Աղքատության պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա, աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառո՛վ կա միայն աղքատություն», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«ՉԻ»․ Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե բնակչության աղքատության համար առաջին հերթին պատասխանատու են իշխանությունները։ Պարզվում է՝ սխալվում էինք, պատճառն աղքատ չլինելու հմտությունների բացակայությունն է։ Իսկ ահա ՔՊ-ական վերնախավը իշխանական տարբեր տաքուկ կաբինետներում հայտնվելուց հետո միանգամից ձեռք է բերել բազմաթիվ հմտություններ, որոնք նախկինում բացակայում էին։ Օրինակ՝ բացակայում էր գարեջուրը «նիսյայով» չխմելու հմտությունը, էլիտար շենքերում կամ ինչ-որ տեղ Ձորաղբյուրում տուն ունենալու հմտությունը, պետության հաշվին աշխարհով մեկ շրջագայելու հմտությունը, տարբեր հիմնադրամներից տասնյակ միլիոնավոր դոլարներ «կորցնելու» հմտությունը, և այլն։ 

Եվ ընդհանրապես՝ գիտե՞ք, թե ինչու են ՔՊ-ականները սուտ խոսում։ Ճիշտ է, սուտ չխոսելու հմտությունների բացակայության պատճառով։ Իսկ ինչո՞ւ են երբեմն-երբեմն թքում քաղաքացիների երեսին։ Ճիշտ է, չթքելու հմտությունների բացակայության պատճառով։ Ոչինչ, շուտով այդ հմտություններն էլ ձեռք կբերեն, և ամեն ինչ լավ կլինի։ Եթե, իհարկե, մինչ այդ ժողովուրդը ձախողված իշխանություններից ազատվելու և նորմալ իշխանություններ ունենալու հմտություններ ձեռք չբերի։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   122 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ