...

Անհարմար հարցեր մի տվեք

Անհարմար հարցեր մի տվեք

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի տված ծավալուն հարցազրույցին, որտեղ վերջինս նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, արհամարհում էր Մինսկի խմբի համանախագահներին և տապալում բանակցային գործընթացը. «Ո՞ր բանակցային գործընթացը, այն բանակցային գործընթացը, որով 7 շրջանները պետք է տար Ադրբեջանին։ Մենք ի՞նչ պետք է անեինք, գնայինք այդ բանակցությունների ճանապարհով, որով գնացել էր Սերժ Սարգսյա՞նը, իհարկե, մեր իշխանությունը վատ ժառանգություն է ստացել»,- ասել է պատգամավորը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունները զրոյական կետից սկսելու մոտեցմանն ու հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը երբեք չխոսեց բանակցային գործընթացի վատ ժառանգությունից, Հրաչյա Հակոբյանը պատասխանել է. «Ներողություն, այնտեղ հարցեր կային, որ գուցե ժամանակավրեպ կլիներ այդ ժամանակ դրա մասին խոսել»։

«ՉԻ». Բայց ինչո՞ւ է ժամանակավրեպ: Այդ ինչպե՞ս է լինում, որ ժամանակ եք գտնում պատերազմում պարտության համար Հայաստանի նախկին ղեկավարներին ծանր ժառանգություն ստանալու մեղադրելու համար, վախտին Ղարաբաղի հարցը չլուծելու մեջ, բայց երբ կոնկրետ հարց են տալիս, թե բա՝ ժամանակավրեպ է: Ամենակարևոր հարցերից մեկն է:

Ասել է՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ զրոյական կետից է սկսելու բանակցությունները, իր կետից: Մինչև պատերազմի ավարտը ոչ մի անգամ չի ասել, թե բանակցային վատ գործընթաց է ստացել: Բա չիմանա՞նք, թե ինչու չի ասել:

Ասեր՝ ժողովուրդ, ահա այսպիսի ժառանգություն են թողել նախկին թալանչիները, էս ու էս պիտի անենք, սա վերադարձնենք, սա թողնենք: Ոչ մի բան չի ասել: Մենակ ասել է. «Արցախը Հայաստան է ու վերջ»: Չի ասել, ու արդյունքում բազմաթիվ անհարմար հարցեր են առաջացել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   808 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ