...

Իսկ ինչո՞ւ ոչ «Չիպոլինոյի արկածները»

Իսկ ինչո՞ւ ոչ «Չիպոլինոյի արկածները»

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը պետբյուջեի հաշվին 4 գիրք է գնել՝ ընդհանուր առմամբ մոտ 22 հազար դրամ արժողությամբ։

Զավեշտն այն է, որ գրքերից երկուսում նկարագրված իրադարձությունները տեղի են ունենում հեռավոր ապագայում՝ ինչ-որ գալակտիկաների վրա, երրորդի իրադարձությունները՝ հանդերձյալ կյանքում, իսկ չորրորդ գիրքը անկանխատեսելի կատակլիզմների մասին է։ Եվ այս ցանկն, անկասկած, որոշակի պատկերացում է տալիս այն շիլաշփոթի մասին, որն իշխում է վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեղներում։

Չնայած՝ չի բացառվում, որ այդ գրքերը ձեռք են բերվել «Գիրք նվիրելու օրվա» առթիվ մարդկանց նվիրելու համար, որպեսզի վերջիններս ավելի հստակ պատկերացում կազմեն Նիկոլ Փաշինյանի աշխարհայացքի, անցած ուղու և հետագա ծրագրերի մասին։ Բայց այդ դեպքում երևի ընտրությունը պիտի կանգ առներ «Չիպոլինոյի արկածների» վրա։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   416 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ