...

Իսկ կլինի՞ մի անգամ հանգիստ նստեք տեղներդ

Իսկ կլինի՞ մի անգամ հանգիստ նստեք տեղներդ

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որի ամբողջ իմաստն այն է, որ քննադատում է իշխանությունների՝ սեպտեմբերի 21-ին գունագեղ միջոցառում անցկացնելու մտադրությունը:

«ՉԻ». Իսկ կլինի՞ մի անգամ ձայններդ կտրեք, չխառնվեք, չփորձեք գլխավորել և ուղղորդել հակաիշխանական որևէ դրսևորում:

Հազիվ հանրության մեծ մասի մոտ կոնսենսուս կա. իշխանությունը գունագեղ միջոցառում անցկացնելու իր մտադրությամբ հիմարություն և անբարոյականություն է դրսևորում:

Հիմա դուք կհայտնվեք և իշխանության քարոզիչներին մի մեծ հաղթաթուղթ կնվիրեք:

Հանրության մեծամասնության մոտ կա արմատացած դիրքորոշում. ինչին դեմ են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, դաշնակները և նրանց սպասարկող քաղաքական թիմը, դա լավ բան է Հայաստանի համար և նրանց իննադու պետք է կյանքի կոչել:

Ձեր խառնվելու դեպքում հասարակության մոտ անպայման երկպառակություն է առաջանում, շատերը չեն ցանկանում պաշտպանել այն դիրքորոշումները, որոնք պաշտպանում են վերը նշված գործիչները և ուժերը:

Ուստի, մի՛ ոգևորվեք հասարակության քննադատությամբ, մի՛ փորձեք գլխավորել հակաիշխանական տրամադրությունները, հանգիստ նստեք տեղներդ, ժողովուրդը շատ ավելի մեծ պատրաստակամությամբ կլծվի իշխանությունների ապալեգիտիմացման գործընթացին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   856 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ