Նիկոլ Փաշինյանն իր էջում տեղադրել է Հուդայի արիան «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» ռոք-օպերայից։
Թե ինչու է հատկապես Հուդայի արիան տեղադրել՝ դժվար է ասել։ Համենայն դեպս մի բան հաստատ է՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի և հանրային կարծիքի վրա դա որևէ ազդեցություն չի ունենա․ մերոնք սովոր են ու վաղուց են համակերպվել։ Արտասահմանյան հեղինակավոր վերլուծաբաններից շատերը, սակայն, կարծում են, որ առաջիկայում Հայաստանը կարող է դիմել Միջազգային արբիտրաժային դատարան՝ Թուրքիայից և Ադրբեջանից հօգուտ ՀՀ կառավարության աշխատակազմի 30 արծաթին համարժեք ֆինանսական միջոցներ բռնագանձելու պահանջով։