...

Իսկ ովքե՞ր են լինելու ՔՊ դպրոցի ուսմասվարները

Իսկ ովքե՞ր են լինելու ՔՊ դպրոցի ուսմասվարները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, որը վարել է Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են ՔՊ-ի քաղաքական դպրոցի մեկնարկի և հայեցակարգի հետ կապված հարցերը։

ՔՊ քաղաքական դպրոցում դասավանդվելիք առարկաների ցանկը չի հրապարակվել, սակայն, մեր տեղեկությունների համաձայն, այն հիմնականում պատրաստ է։ Ապագա քաղաքական գործիչներին դասավանդելու են հետևյալ առարկաները՝ իրենց ենթաբաժիններով․ 

1․ Հայաստանի պատմություն (ենթաբաժինները՝ «Էթնիկ զտումները Տիգրան Մեծի և այլ բռնապետների օրոք», «Ուրարտա-ադրբեջանական մշակութային առնչությունները մ․թ․ա․ 1-ին հազարամյակում», «Նախկին հանցավոր հազարամյակներից մինչև խաղաղության խաչմերուկ», և այլն)։

2․ Հայաստանի աշխարհագրություն (ենթաբաժիններ՝ «Հայաստանի դժբախտ-դժգույն ռելիեֆը», «Սևանա լճի ավազանի մի մասի բնակլիմայական պայմանները», «Հայաստանի հարևան երկրամասերը՝ Զանգեզուր, Ղարաբաղ, Շամշադին», և այլն)։

3․ Ներքաղաքական պայքար և պոպուլիզմի հիմունքներ (ենթաբաժիններ՝ «Ճանապարհների փակման տեսություն», «Կաթսաների և շերեփների կիրառումը ներքաղաքական պայքարում», «Քաղաքական հակառակորդների վրա թքելու գործնական պարապմունքներ», «Կեղծ պապիկների կիրառումը էքստրեմալ իրավիճակներում», և այլն)։

4․ Մաթեմատիկա (ենթաբաժիններ՝ «Մեկ անձից գնումների ատկատի տոկոսի բանավոր հաշվարկ», «Պարգևավճարների հաշվում առանց հաշվողական տեխնիկայի կիրառման», «Նախկին հանցավորների թալանի վերահաշվարկ՝ ըստ քյաբաբային էկվիվալենտի», և այլն)։

Հասկանալի է, որ վերոնշյալ առարկաները կարող են դասավանդել միայն ատեստավորված ՔՊ-ականները, իսկ ահա ԱԺ ՔՊ-ական պատգամավորներից ու կառավարման անդամներից ատեստավորում չի պահանջվի։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2773 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ