...

Նիկոլ Փաշինյանի «բռնած» ու մսխած ջեք-փոթը

Նիկոլ Փաշինյանի «բռնած» ու մսխած ջեք-փոթը

Civilnet-ը գրում է, որ Հայաստանի հարկատուների գումարներն ուղղվելու են «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի տուրքին։ Մասնավորապես, կառավարությունը որոշել է 4,2 մլրդ դրամ վճարել բյուջե՝ «Շանգրի լա»-ի փոխարեն և «Շանգրի լա»-ի լիցենզիայի տուրքի համար։ Խաղատունը շահագործող «Օնիրա քլաբ» ընկերության բաժնետերերն են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը։

Ազգովի այս պարտքն էլ կփակենք։ Շարքային, բայց հպարտ քաղաքացիները կաշխատեն, մի կերպ հարկերը կվճարեն, կառավարությունն էլ այդ վճարած հարկերով խոշոր բիզնեսի պարտքերը կփակի։ Գիտեք՝ ինչո՞ւ, որովհետև այս պատմության միակ մեղավորն ու պատասխանատուն դարձյալ իշխանությունն է։ Պոպուլիզմի համար հայտարարեցին, թե Ծառուկյանին զրկում են խաղատան լիցենզիայից։ Ծափ տվեցին, ուրախացան, պողպատե մանգաղի ֆունկցիոնալությունից ճառեր կարդացին։ Ծառուկյանն էլ վերցրեց ու դատի տվեց կառավարությանը։ Ճիշտ արեց։ Մարդն այդքան ներդրումներ էր արել, կազինոն տարիներով եղել էր խոշոր հարկատուների ցանկում, և ահա մի «խելոք» ժողովրդի տրամադրությունը իբր բարձրացնելու համար նման քայլի էր որոշել գնալ։ Եվ մինչ սրանք վեթինգ-վեթինգ էին խաղում, Ծառուկյանը դատարանում հաղթում է՝ հասնելով ֆինանսների նախարարի՝ լիցենզիան անվավեր ճանաչած հրամանի անվավեր ճանաչելուն։ Հիմա պետական տուրքը վճարվելու է հենց լիցենզիան անվավեր ճանաչած ֆինանսների նախարարության կողմից՝ տուրքը չվճարելու հիմքով։ 

Այնպես որ Ծառուկյանն էլ, հասարակությունն էլ այս թեմայի մեջ տանուլ են տվել, ջեք-փոթն էլ՝ հիացմունքի տեսքով, այն ժամանակ Փաշինյանն է «բռնել» ու այն մսխել է։ Մի բան էլ մինուս է գնացել։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1494 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ