...

Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում

Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում

«Ազգային օրակարգ» կուսակցությունը՝ անդրադառնալով ՍԴ հարցով հանրաքվեին, հայտարարել է. «ԱԺ-ի կողմից ընդունված և ՀՀ նախագահի ստորագրած օրենքը հակասահմանադրական և հակաօրինական է»:

«ՉԻ». Դեռևս 2018-ի դեկտեմբերին, երբ հայտարարվեց «Ազգային օրակարգի» հիմնադրման մասին, կարծիք հայտնեցինք, որ այս ուժը քոչարյանական բազմաթիվ նախագծերից մեկն է: 

Ծանոթ մարդկանցից մեկն ասաց, որ իզուր ենք այդպիսի տեսակետ հայտնում. թե բա դուք չգիտեք, Ավետիք Չալաբյանը (այդ կուսակցության նախագահը) ինչ խելացի ու պատրաստված մարդ է, եսիմ որտեղ է կրթություն ստացել, հայրենասեր, ազգային մարդ, գործիչ է:

Պատասխանեցինք՝ այդպես չի լինում, որ մարդը լինի շիտակ, ազնիվ ու մարտի 1-ի ոճրագործությունը համարի միջադեպ, որի մեղավորը բոլորն են, ոչ թե՝ Ռոբերտ Քոչարյանը: Այդպես չի լինում, որ մարդը ինչ խոսում է, հայտարարում, չգիտես ինչու, մեկը մեկին համընկնում են Քոչարյանի տեսակետներին: 

Եվ վերջապես, ասացինք՝ ժամանակը ցույց կտա: Ինչպես տեսնում եք, ժամանակը շարունակում է ցույց տալ: Ոչ մի խոսք այն մասին, որ 2015թ. Սահմանադրությունը գրած անձնավորությունը 2005թ. սահմանադրությամբ է ՍԴ նախագահ դառնում, այսինքն՝ ցմահ: Ուրիշ բան չենք ասում, սա բավական է: 

Ու մեկ էլ. այս կուսակցության հիմնադիրներ թվում շատ են նախկին ԱԱԾ-ական ու ԿԳԲ-ական կադրերը, Կրեմլի կառույցներում թրծված դեմքերը: Իրենց կենսագրություններից ելնելով ենք ասում: 

Քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում. պատահական կագեբեշնիկ չեն լինում, պատահական քոչարյանական լրատվամիջոցներում «ռասկրուտկա» չեն լինում, պատահաբար սահմանադրական հանրաքվեին դեմ չեն լինում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1280 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ