...

Matso forever!

Matso forever!

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշել է 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով սահմանափակել Չալաբյանի ազատությունը։

Դատարանը Չալաբյանին նաև արգելել է մասնակցել հավաքներին և այլ հանրային միջոցառումների:

«ՉԻ». Մացոն իր ռեպերտուարի մեջ է: Հավերժ իշխանության հետ, իշխանության համար: 

Բայց դատարանի որոշումն ավելի հետաքրքիր է: Հիմա Ավետիք Չալաբյանը երկու տարի ոչ միայն իրավունք չի ունենա մասնակցել հավաքների, ցույցերի, այլ նաև, մարդ ես, մայթով քայլելուց հանկարծ ընդդիմության քայլերթին ռաստ գա, պիտի առաջին պատահած շքամուտքից իրեն ներս գցի:

Թե չէ ո՞նց է ապացուցելու, որ չի մասնակցել հանրային հավաքի: Ընդհանրապես, մի տեղ մի քանի հոգանոց խումբ տեսնի, պիտի ճամփեն փոխի: 

Ինչքան էլ լարեցինք մեր հիշողությունը, նման դատավճիռ մտքներիս չեկավ, որ մարդուն արգելեն մասնակցել հանրահավաքների: Էս աննախադեպերի շարքը լրացնելու արժանի փաստ է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   401 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ