...

Մարդը ճիշտ տեղում է, ճիշտ ժամանակներում

Մարդը ճիշտ տեղում է, ճիշտ ժամանակներում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստում այսօր հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը միջնորդեց որպես խափանման միջոց ընտրել գրավը։ Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց երեք ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին և որոշումն ի կատար ածել դատական նիստերի դահլիճից։

«ՉԻ». Սա կարդալիս մեզ մոտ ծիծաղ առաջացավ: Ճիշտ է՝ սատանի խուլ ծիծաղ: Սա խիստ հազվադեպ պատահող երևույթ է, որ մեղադրող կողմը ինչ-որ պատժաչափ առաջարկի, բայց դատարանն ավելի խիստ պատիժ սահմանի:

Մենք նկատեցինք, որ Ավետիք Չալաբյանի կողմնակիցները, ընկերները, համախոհները քննադատում են Մնացական Մարտիրոսյանի այս ունիկալ որոշումը: Քննադատել են նաև ընդդիմադիր գործիչները՝ դատավորին համարելով գործող իշխանությունների կամակատար, հլու-հնազանդ գործիք և այլն: 

Այստեղ մի քիչ պետք է սրբագրել. ոչ թե գործող իշխանությունների կամակատար, այլ պարզապես իշխանությունների: Բոլոր իշխանությունների: Մնացական Մարտիրոսյանը ոնց Քոչարյանի օրոք էր դակում իշխանությունների պատվերները, նույն ձև էլ հիմա է անում, ու վստահ ենք՝ եթե ներկայումս ընդդիմադիր ուժերը նորից գան իշխանության, Մնացական Մարտիրոսյանի մազին անգամ չեն կպնի. թողնելու են, որ իրենց հրահանգները կատարի: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   846 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ