...

Ժողովրդի շենքերն են, ում ուզենք՝ կծախենք

Ժողովրդի շենքերն են, ում ուզենք՝ կծախենք

«Պետական բոլոր գերատեսչությունները դուրս կգան կենտրոնից և կտեղակայվեն քաղաքին մոտ, բայց փաստացի՝ մարզում, և կենտրոնը կբեռնաթափվի, և այս հսկայական շինությունները, որոնք զբաղեցնում են պաշտոնյաները, կօգտագործվեն բիզնես նպատակով՝ վարձատրություն, վաճառք և շահույթ կգեներացվի», հայտարարել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Տարօրինակ մարդ է Միշիկի եղբայրը։ Հետաքրքիր է, իսկ նրա կարծիքով հիմա ինչո՞վ են զբաղված այդ հսկայական շինությունները զբաղեցնող պաշտոնյաները։ Ճիշտ է, վարձատրություն, վաճառք և շահույթ են գեներացնում։ Պետությունից աշխատավարձերի ու պարգևավճարների տեսքով ահռելի վարձատրություն են ստանում, պետական ունեցվածքը կասկածելի մեխանիզմներով վաճառում են և արդյունքում՝ «շահույթ գեներացնում», այսինքն՝ «կակռազ» օգտագործվում են բիզնես նպատակներով։ Ճիշտ է, «գեներացված շահույթից» հարկեր չեն վճարում, բայց դա նույնպես հասկանալի է․ եթե մի 20-25 տոկոս հարկեր վճարեին՝ այդ գումարը մտնելու էր բյուջե, բյուջեն էլ իրենք էին տնօրինելու ու ոնց էլ լինի՝ մի 20-25 տոկոսը գրպանելու էին, այսինքն՝ նույն բանն էր ստացվելու, և պետությունն ավելորդ թղթաբանությունից բացի ոչինչ չէր շահելու։

Այլ հարց է, որ իշխանությունները որոշել են կրկնակի եկամուտ ստանալ․ ավանդական մեթոդներով «շահույթը գեներացնել» «քաղաքին մոտ, բայց փաստացի՝ մարզում», իսկ «հսկայական շինությունները» վաճառել «բարեխիղճ գործարարներին»։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3644 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ